Մաունթը և Լոֆտուս-Չիկը պատմական արդյունք են կրկնել «Չելսիի» կազմում

«Չելսիի» անգլիացի կիսապաշտպաններ՝ Ռուբեն Լոֆտուս-Չիկը և Մեյսոն Մաունթը պատմական արդյունք են կրկնել «Ազնվականների» կազմում։

Մեյսոնը և Ռուբենը Անգլիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի «Քրիստալ Փելասի» դեմ կայացած խաղում (2։0) դառնալով գոլի հեղինակ դարձան լոնդոնյան ակումբի պատմության երկրորդ անգլիացի զույգը, ովքեր մեկ հանդիպման ընթացքում աչքի են ընկել գոլով։

Նրանցից առաջ «Ազնվականների» կազմում  Անգլիայի գավաթի խաղարկությունում նման արդյունք կարողացել էին գրանցել միայն Պիտեր Հաուսմենը և Յան Հատչինսոնը՝ հեռավոր 1970 թվականի Անգլիայի գավաթի խաղարկության եզրափակիչում։