«Միլանի» գլխավոր մարզիչ Ստեֆանո Պիոլին պատմական արդյունք է կրկնել իտալական թիմի կազմում։
Իտալացի մասնագետը դարձել է «Ռոսոներիի» պատմության երրորդ գլխավոր մարզիչը, ում օրոք թիմը Սերիա «A»-ի մեկ առաջնության ժամանակ անռնվազն վեց խաղ անընդմեջ կարողացել է անառիկ պահել սեփական դարպասը։
Պիոլիից ավելի վաղ «Միլանի» կազմում նման նվաճման են կարողացել հասնել միայն Ֆաբիո Կապելոն, ով 1993/94 թվականներին երկու անգամ է կարողացել գրանցել նման արդյունք՝ առաջին դեպքում յոթխաղյա, իսկ երկրորդում ինըխաղյա և Ներեո Ռոկոն՝ 1971/72 թվականներին յոթ անընդմեջ խաղերում։