«Սպեցիային» հաղթելուց հետո «Ինտերը»  դարձավ A սերիայի առաջին թիմը, որը հյուրընկալվելիս հաղթել  է բոլոր 66 մրցակիցներին

Իտալիայի A սերիայի 33-րդ տուրում հյուրընկալվելիս «Սպեցիային» հաղթելուց(1։3) հետո «Ինտերը» դարձավ A սերիայի առաջին թիմը, որը հյուրընկալվելիս հաղթել է բոլոր 66 մրցակիցներին։ Հետաքրքիր է, որ օրինակ․ «Յուվնետուսին» չի հաջողվել հաղթել «Տրևիզոյին» և «Մեսինային», իսկ «Միլանին»՝ «Լեկկոյին», «Կարպիին», «Ավելինոյին» և մի շարք այլ թիմերի։