Գվարդիոլան նոր ռեկորդ է գրանցել Չեմպիոնների լիգայում

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան նոր ռեկորդ է գրանցել Չեմպիոնների լիգայի խաղարկության պատմության մեջ։

Իսպանացի մասնագետի գլխավորած թիմերը ավելի շատ են դուրս եկել մրցաշարի կիսաեզրափակիչ փուլ, քան ցանկացած այլ մարզիչ։

Գվարդիոլան, որպես մարզիչ Չեմպիոնների լիգայի խաղարկության կիսաեզրափակիչ դուրս է եկել ինը անգամ՝ չորս անգամ «Բարսելոնայի», երեք անգամ «Բավարիայի» և երկու անգամ «Մանչեսթեր Սիթիի» հետ։