«Բավարիան» հակառեկորդ է գրանցել Չեմպիոնների լիգայում

Մյունխենի «Բավարիան» երեկ ոչ-ոքի խաղալով (1։1) իսպանական «Վիլյառեալի» հետ դուրս մնաց Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկության հետագա պայքարից և գրանցեց հակառեկորդ վերջին տարիների համեմատ։

Մասնավորապես մյուխենյան ակումբը եվրոպական ակումբային ամենահեղինակավոր մրցաշարում երկրորդ տարին անընդմեջ դուրս մնաց քառորդ եզրափակիչից՝ նույնքան անգամ, որքան մինչ այս կայացած նախորդ ինը մրցաշրջաններում։