Վինիսիուսը կրկնել է Ռոնալդույի արդյունքը

Մադրիդի «Ռեալի» բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորը կարողացել է կրկնել «Արքայական» ակումբի պորտուգալացի նախկին հարձակվող Կրիշտիանու Ռոնալդույի արդյունքը։

Մասնավորապես 21-ամյա հարձակվողը դարձել է Լա Լիգան ներկայացնող միակ ֆուտբոլիստն է, ով 2021/22 մրցաշրջանի ընթացքում փորձել է 200 և ավելի անգամներ դիմել դրիբլինգի։

Բացի այս Վինիսիուսը դարձել է «Սերուցքայինների» պատմության երկրորդ խաղացողը, ով կարողացել հասնել նման արդյունքի 2005/06 և 2011/12 թվականների Կրիշտիանու Ռոնալդույի գրանցած արդյունքներից հետո։