«Վալենսիայի» կիսապաշտպանը պատմական արդյունք է գրանցել

«Վալենսիայի» իսպանացի կիսապաշտպան Կառլոս Սոլերը պատմական արդյունք է գրանցել «Չղջիկների» կազմում։

25-ամյա ֆուտբոլիստը երկու մրցաշրջան անընդմեջ իսպանական ակումբի կազմում դառնալով առնվազն 10 գոլի հեղինակ դարձել է թիմի պատմության առաջին կիսապաշտպանը, ով Լա Լիգայի երկու անընդմեջ առաջնություններում կարողացել է խփել երկնիշ թվով գոլեր։

Սոլերից առաջ նման արդյունք «Չղջիկների» կազմում կարողացել է գրանցել Գայզկա Մենդիետան՝ 1999/2000 թվականներին։