«Լիվերպուլի» անգլիացի պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը 2018/19 թվականներից ի վեր Պրեմիեր Լիգայում ավելի շատ գոլային փոխանցում է կատարել, քան ցանկացած այլ խաղացող։
23-ամյա ֆուտբոլիստը այսօր կայացած «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղում (2։2) կատարեց իր 44-րդ գոլային փոխանցումը և ամրագրեց իր անունը, որպես Պրեմիեր լիգայի վերջին չորս տարիների ամենաշատ գոլային փոխանցում կատարած ֆուտբոլիստ։