Վերջին շրջանում դե Յոնգի արդյունավետությունը կտրուկ բարձրացել է

«Բարսելոնայի» հոլանդացի կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգը վերջին շրջանում բավականին արդյունավետ ֆուտբոլ է ցուցադրում։

24-ամյա ֆուտբոլիստը կատալոնական թիմի կազմում անցկացրած վերջին յոթ հանդիպումներում կատարել է երեք գոլային փոխանցում, ընդամենը մեկով պակաս, քան «Կապտանռնագույնների» կազմում անցկացրած իր նախորդ 47 խաղերում։