«Բավարիայի» 22 խաղյա անպարտելիության շարքը Չեմպիոնների լիգայի խաղարկությունում ավարտված է

Մյունխենի «Բավարիան» Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչում հյուրընկալվելիս նվազագույն հաշվով պարտվելով «Վիլյառեալին» վերջ դրեց իր 22 խաղյա անպարտելիության շարքին։

Վերջին անգամ մյունխենյան ակումբը Չեմպիոնների լիգայի խաղարկությունում պարտվել էր 2017 թվականի սեպտեմբերին՝ «Պարի Սեն Ժերմենին» 3։0 հաշվով։ Հատկանշական է, որ այդ ժամանակ ֆրանսիական ակումբը գլխավորում էր նույն Ունայ Էմերին, ով իր հաջողությունը այս անգամ կրկնեց «Դեղին սուզանավի» ղեկին։