Բենզեման միևնույն ակումբի կազմում ՉԼ-ում անցկացրած հանդիպումների քանակով հավասարվել է Պիկեին

Երեկ կայացած ՉԼ-ի քառորդ եզրափակչի՝ «Չելսիի»(3։1) հետ առաջին խաղը «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեմայի 120-րդ հանդիպումն էր ՉԼ-ում, որում նա դարձավ հեթ-տրիկի հեղինակ։ ՉԼ-ում միևնույն թիմի կազմում անցկացրած խաղերի քանակով նա հավասարվեց «Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեին, որի հետ մրցաշարում ամենաշատ հանդիպումներ անցկացրած ֆուտբոլիստների ցանկում բաժանում է 11-րդ հորիզոնականը։ Ստորև ներկայացնում ենք ՉԼ-ում միևնույն թիմի կազմում ամենաշատ հանդիպումներ անցկացրած ֆուտբոլիստների լավագույն տասնյակը․

1․ Խավի(«Բարսելոնա», 151)

2․ Իկեր Կասիլյաս(«Ռեալ», 150)

3․ Լիոնել Մեսսի(«Բարսելոնա», 149)

4․ Ռայան Գիգզ(«Մանչեսթեր Յունայթեդ», 141)

5․ Տոմաս Մյուլլեր(«Բավարիա», 133)

6․ Անդրեաս Ինյեստա(«Բարսելոնա», 130)

7․ Ռաուլ Գոնսալես(«Ռեալ», 130)

8․ Սերխիո Ռամոս(«Ռեալ», 129)

9․ Սերխիո Բուսկետս(«Բարսելոնա», 125)

10․ Պոլ Սքոուլզ(«Մանչեսթեր Յունայթեդ», 124)