Կլոպը «Լիվերպուլի» մարզիչների մեջ լավագույն արդյունք ունի վաստակած միավորների քանակով

Ապրիլի 2-ին կայացած ԱՊԼ-ի 31-րդ տուրի՝ «Ուոտֆորդի»(2։0) հետ հանդիպումը «Լիվերպուլի»  գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպի հոբելյանական՝ 250-րդ հանդիպումն էր, որոնցում թիմը միջինում 2,1 միավոր է ձեռք բերել, որը ակումբի մարզիչների մեջ լավագույն արդյունքն է, հայտնում է Opta-ն։ Նրա մոտակա հետապնդողը Ռաֆայել Բենիտեսն է, որի գլխավորությամբ «Լիվերպուլը» 228 հանդիպում է անցկացրել, որոնցում թիմը վաստակել է  միջինում 1,9 միավոր։