Պեդրին վերջին 7 խաղերում այնքան գոլ է խփել, որքան նախորդ 34-ում

«Բարսելոնայի» երիտասարդ իսպանացի կիսապաշտպան Պեդրին վերջին շրջանում բավականին արդյունավետ ֆուտբոլ է սկսել ցուցադրել։

19-ամյա ֆուտբոլիստը «Կապտանռնագույների» կազմում անցկացրած իր վերջին յոթ խաղերում դարձել է երկու գոլի հեղինակ, նույնքան, որքան ընթացիկ մրցաշրջանի նախորդ 34 խաղերում։

Տեղեկացնենք, որ Պեդրիի վերջին գոլը «Սևիլիայի» դեմ խաղում  (1։0) առաջինն էր տուգանայինից դուրս կատարած հարվածից հետո՝ կատալոնական ակումբի կազմում։