14 խաղ առանց պարտության. Խավիի օրոք «Բարսելոնան» հավասարը չունի

Իսպանիայի ընթացիկ առաջնության հերթական տուրում «Բարսելոնան» սեփական հարկի տակ 1:0 հաշվով հաղթեց «Սևիլիային»:

«Բարսելոնան» Լա Լիգայում չի պարտվել վերջին 14 խաղում։ Եվրոպայի թոփ հինգ լիգաներում անպարտելիության նման շարք որևէ այլ թիմ չունի ընթացիկ մրցաշրջանում: