Անգլիայի Պրեմիեր լիգայի ընթացիկ առաջնության հերթական տուրում «Տոտենհեմը» կամային հաղթանակ տարավ «Նյուքասլի» հետ տնային խաղում:
Հաղթանակից հետո առաջին անգամ լոնդոնցիներն օրը կփակեն Լիգայի առաջին քառյակում՝ խաղալով 20+ խաղից ոչ պակաս ընթացիկ մրցաշրջանում: Նրանք քառյակում եղել են 2018/19 մրցաշրջանի վերջում, երբ Պոչետինոյի օրոք գրավել են չորրորդ տեղը:
Մրցավեճում գոլի ու գոլային փոխանցման հեղինակ դարձավ Հոն Մին Սոնը: 2016/17 մրցաշրջանից ի վեր Պրեմիեր լիգայի 20 տարբեր հանդիպումներում գոլի և գոլային փոխանցման հեղինակ է դարձել է դարձել Սոնը։ Նշված ժամանակահատվածում նման ցուցանիշ նրանից շատ գրանցել է միայն Մոհամեդ Սալահը՝ 23:
Հարի Քեյնը Պրեմիեր Լիգայում 40 գոլային փոխանցում է կատարել։ Նա առաջին 20 փոխանցումները կատարել է 211 խաղում, իսկ երկրորդ 20 փոխանցումները՝ 63 խաղում։