Մոտ երկու տարի պահանջվեց, որ «Բորդոն» գոլ բաց չթողնի

«Բորդոն» 2021 թվականի մայիսի 16-ից ի վեր առաջին անգամ Ֆրանսիայի առաջնությունում գնդակ չընդունեց սեփական դարպասը։ Երեկ նրանք հյուրընկալվել էին «Լիլին», հանդիպումն ավարտվեց 0:0 հաշվով։ Դրանից առաջ 30 խաղ անընդմեջ «Բորդոն» գնդակ էր ընդունել սեփական դարպասը։