«Յունայթեդում» Մարսիալից ավելի արդյունավետ եղել է միայն Ռեշֆդորդը

«Մանչեսթր Յունայթեդի» հարձակվող Անտոնի Մարսիալը, ով վարձավճարով վերջերս է տեղափոխվել  իսպանական «Սևիլիայի», վերջին մրցաշրջաններում արդյունավետությամբ երկրորդ լավագույն ֆուտբոլիստն է եղել «Կարմիր սատանաների» կազմում։ Ֆրանսիացին Պրեմիեր լիգայի 175 խաղում դարձել է 56 գոլի, և 26 գոլային փոխանցման հեղինակ։ Այս ցուցանիշով Մարսիալին նախկին ակումբում կարողացել է գերազանցել միայն Մարկուս Ռեշֆորդը, ով 192 խաղում խփել է 59 գոլ, և կատարել 31 գոլային փոխանցում։