80 գոլային՝ 197 խաղում. Դե Բրյույնեն հավասարվեց Բեքհեմին

Անգլիայի Պրեմիեր լիգայի 23-րդ տուրի շրջանակներում տեղի ունեցած «Սաութհեմպտոնի»(1։1) հետ խաղում Կևին Դե Բրյույնեն դարձավ գոլային փոխանցման հեղինակ։ Բելգիացու համար դա ԱՊԼ-ում 80-րդ գոլային փոխանցումն էր։ Այդ ցուցանիշով նա հավասարվեց «Մանչեսթր Յունայթեդի» նախկին կիսապաշտպան Դեվիդ Բեքհեմին։ Հատկանշական է, որ այդ ցուցանիշին Դե Բրյույնեն հասել է ԱՊԼ-ում անցկացրած 197 , իսկ Բեքհեմը՝ 266 խաղում։ ԱՊԼ ամենաշատ գոլային փոխանցումներ կատարած ֆուտբոլիստների եռյակն են կազմում՝ Ռայան Գիգզը՝ 162, Սեսկ Ֆաբրեգասը՝ 111 և Ուեյն Ռունին՝ 103 կատարած գոլային փոխանցումներով։