1000 գոլ տանը. Հոլանդը կրկին աչքի ընկավ գոլով

Գերմանիայի ընթացիկ առաջնության հերթական տուրում սեփական հարկի տակ մրցեց «Ֆրայբուրգի» հետ (5:1) ու հաղթանակ տարավ: Տանտերերի կազմում դուբլի հեղինակ դարձավ Էրլինգ Հոլանդը: Մրցավեճում գրանցվեց դորտմունդցիների 1000-րդ գոլը տանը Բունդեսլիգայի շրջանակներում ու դա արեց նորվեգացի ռմբարկուն: «Բորուսիան» այս ցուցանիշով մզիջում է միայն «Բավարիային»: Մյունխենցիները սեփական դաշտում Բունդեսլիգայի շրջանակներում խփել է 2659 գոլ:

Հալանդը տնային ութ խաղում անընդմեջ գոլ է խփում: Ավելի վաղ նման արդյունավետությամբ «Դորտմունդի» կազմում աչքի էր ընկել Պիեր-Էմերիկ Օբամեյանգը: 2015 թվականից մինչև 2016 թվականն ընկած ժամանակահատվածում վերջինս 11 տնային խաղում անընդմեջ գոլի հեղինակ է դարձել: