Երեք եզրափակիչ՝ 350 օրում. Տուխելի ռեկորդը «Չելսիում»

Անգլիայի լիգայի գավաթի խաղարկության պատասխան խաղում «Չելսին» 1։0 հաշվով (առաջին խաղում հաղթել էր 2։0 հաշվով) հաղթեց «Տոտենհեմին» և դուրս եկավ եզրափակիչ։ «Կապույտների» գլխավոր մարզիչ նշանակվելուց անցել է 350 օր։ Այս ընթացքում «Չելսին» դուրս է եկել Չեմպիոնների լիգայի խաղարկության եզրափակիչ, Անգլիայի գավաթի խաղարկության եզրափակիչ և Անգլիայի լիգայի գավաթի խաղարկության եզրափակիչ։ Մինչ այդ «Չելսիի» պատմության ընթացքում ոչ մի մարզչի չէր հաջողվել նման արդյունքի հասնել։ Հիշեցնենք, որ եզրափակչում «Չելսին» կմրցի «Լիվերպուլ»-«Արսենալ» զույգի հաղթողի հետ։