Առաջին անգամ՝ 13 տարի անց. Բենզեմայի գոլն ու գոլայինը Կլասիկոյում

Իսպանիայի Սուպերգավաթի խաղարկության շրջանակներում Մադրիդի «Ռեալը» մրցեց «Բարսելոնայի» հետ, հաղթեց (3:2) ու անցավ եզրափակիչ: Մադրիդցիների կազմում գոլերից մեկը խփեց Կարիմ Բենզեման: Ֆրանսիացին աչքի ընկավ մեկ գոլային փոխանցումով: Վերջինս կարիերայի ընթացքում առաջին անգամ «Բարսելոնայի» հետ մեկ խաղում խփեց գոլ ու աչքի ընկավ գոլայինով: Բոլոր մրցաշարերը հաշվի առած Բենզեման 38 Կլասիկոյի է մասնակցել: Նա դարձավ առաջին ֆուտբոլիստը Սերխիո Ռամոսից հետո, որին հաջողվում է նման արդյունքի հասնել: Ռամոսը դա արել էր 2009 թվականի մայիսին: