Երեք գոլային՝ երեք Կլասիկոյում. Ռոդրիգոն միայն երկրորդն է

Իսպանիայի Սուպերգավաթի խաղարկության շրջանակներում Մադրիդի «Ռեալը» մրցեց «Բարսելոնայի» հետ, հաղթեց (3:2) ու անցավ եզրափակիչ: Մրցավեճում հաղթական գոլը խփեց Վալվերդեն, իսկ նրան այդ հարցում օգնեց Ռոդրիգոն: Բրազիլացին երեք Սուպերկլասիկո անընդմեջ դառնում է գոլային փոխանցման հեղինակ: 21-րդ դարում նման արդյունքի հասել է միայն Մեսուտ Օզիլը: Ի դեպ, Գերմանիայի հավաքականի նախկին կիսապաշտպանին հաջողվել է դա անել երկու անգամ՝ 2012 թվականի օգոստոսին և 2013 թվականի փետրվարին: