Էլ Կլասիկո. Առաջին անգամ՝ երեք խաղում անընդմեջ

Իսպանիայի Սուպերգավաթի խաղարկության շրջանակներում Մադրիդի «Ռեալը» մրցում է «Բարսելոնայի» հետ: Հանդիպման հաշիվը բացեց Վինիսիուսը, իսկ պատասխան գոլն առաջին կեսի վերջում խփեց Լյուկ դե Յոնգը: Հոլանդացին Իսպանիա ժամանելուց հետո առաջին անգամ գոլ է խփում երեք խաղ անընդմեջ բոլոր մրցաշարերը հաշվի առած: Դե Յոնգը դարձավ Լա Լիգան ներկայացնող հինգ ֆուտբոլիստից մեկը, որը 2022 թվականին խփել է ամենաշատ գոլերը (3 գոլ):