Էլ Կլասիկո. Վինիսիուսը խփեց 15-րդ գոլը

Իսպանիայի Սուպերգավաթի խաղարկության շրջանակներում Մադրիդի «Ռեալը» մրցում է «Բարսելոնայի» հետ: Առաջին կեսում խաղի հաշիվը բացեց Վինիսիուս Ժունիորը: Բրազիլացին ընթացիկ մրցաշրջանում բոլոր մրցաշարերը հաշվի առած անցկացրել է 27 հանդիպում ու խփել 15 գոլ: Հատկանշական է, որ նույնքան գոլ նա խփել էր անցած երեք մրցաշրջանը միասին վերցրած: