Վիլֆրեդ Էզան կխաղա «Արարատ-Արմենիայում»

Երևանի «Արարատ-Արմենիայի» մամուլի ծառայությունից հայտնում են, որ թիմին է միացել 24-ամյա կոտդիվուարցի հարձակվող Վիլֆրեդ Էզան։ Վերջինս հանդես է եկել «Սաքսան», «Գոմել», «Արցախ» և «Վան» թիմերում: Մինչև «Արարատ-Արմենիա» տեղափոխվելը եղել է «Վանի» ֆուտբոլիստ: