Հայաստանի գավաթի խաղարկության երկու հանդիպում հետաձգվել է կորոնավիրուսի համավարակի պատճառով:
Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ Մրցումների կազմակերպման և անցկացման բաժինը, հաշվի առնելով ԲԿՄԱ-ի 4 ֆուտբոլիտների կորոնավիրուսի թեստերի դրական պատասխանները, Հայաստանի գավաթի 1/8 եզրափակիչ ԲԿՄԱ-«Լոռի ՖԱ» հանդիպումը հետաձգվել է և նշանակվել է նոյեմբերի 22-ին՝ ժամը 14:30-ին:
«Փյունիկի» 7 ֆուտբոլիստների կորոնավիրուսի թեստերի դրական պատասխանների պատճառով հետաձգվել է նաև Հայաստանի գավաթի 1/8 եզրափակիչ «Փյունիկ»-«Ուրարտու» հանդիպումը:
«Գանձասար-Կապան»-«Վեստ Արմենիա» հանդիպումը չի կայանա, քանի որ «Գանձասար-Կապան» թիմը դադարեցրել է իր ելույթները Հայաստանի Պրեմիեր Լիգայի և Հայաստանի գավաթի խաղարկություններում:
Սկսած նոյեմբերի 6-ից՝ «Նոա» թիմն իր տնային հանդիպումները կանցկացնի Ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում:
Միացեք Football365.am-ի տելեգրամի ալիքին՝ https://t.me/football365am