Կրիստիան էրիկսենն ուշագնաց եղավ. Նրան դուրս բերեցին խաղադաշտից

Եվրոպայի առաջնության երկրորդ խմբի առաջին խաղում Դանիան մրցում էր Ֆինլանդիայի հետ: Առաջին կեսի վերջում դանիացիների առաջատար Կրիստիան Էրիկսենն ուշագնաց եղավ: Նրան տեղում օգնության հասան բժիշկներն ու դիմեցին վերակենդանացման միջոցառումների: Որոշ ժամանակ անց նրան պատգարակով դուրս բերեցին խաղադաշտից: Խաղն այս պահին ընդհատվել է: