Էրիկսենը՝ խաղընկերներին. «Շարունակեք»

Դանիայի ֆուտբոլային ասոցիացիայի ղեկավար Պետեր Մյոլլերն հաստատել է, որ Կրիստիան Էրիկսենը զրուցել է խաղընկերների հետ հիվանդանոցից: Նա խաղընկերներին ասել է. «Շարունակեք»:

Հիշեցնենք, որ Դանիա — Ֆինլանդիա խաղի առաջին կեսի վերջում դանիացիների առաջատար Կրիստիան Էրիկսենն ուշագնաց եղավ: Ֆուտբոլիստին շտապօգնության մեքենայով տարել են ստադիոնից: Էրիկսենի վիճակը կայունացել է, նա գտնվում է հիվանդանոցում: Գրեթե հարյուր տոկսով կարելի է ասել, որ նրա կյանքին վտանգ չի սպառնում: Ինչ վերաբերում է առողջական վիճակին, ապա այս պահին վաղ է որևէ բան ասել: Նա կշարունակի գտնվել բժիշկների հսկողության տակ Rigshospitalet-ում: