Էրիկ Վարդանյանը վերադարձել է «Փյունիկ»

Երևանի «Փյունիկը» նոր համալրում ունի։ Թիմին է միացել «Սոչիի» 23-ամյա կիսապաշտպան Էրիկ Վարդանյանը, որը թիմում կխաղա վարձակալական հիմունքներով, հայտնում են ակումբի մամուլի ծառայությունից:

Հիշեցնենք, որ Վարդանյանը «Փյունիկից» էր տեղափոխվել «Սոչի»։ Փյունիկցիների կազմում Վարդանյանն անցկացրել է 69 խաղ՝ դառնալով 13 գոլի հեղինակ։ Հայաստանի հավաքականի կազմում Էրիկ Վարդանյանն անցկացրել է 4 խաղ՝ դառնալով 1 գոլի հեղինակ։