Հունվարի 31-ին մեկնարկում է Երևանի «Փյունիկի» արտասահմանյան հավաքը ԱՄԷ-ի Շարժա քաղաքում։ Հավաքի շրջանակներում նախատեսված է անցկացնել 3 ընկերական հանդիպում, հայտնում են ակումբի մամուլի ծառայությունից:
Փետրվարի 2-ին Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմի մրցակիցը կլինի ռուսական ՊՖԼ-ը ներկայացնող «Ռոդինան», իսկ փետրվարի 12-ին Ռուսաստանի Պրեմիեր լիգան ներկայացնող «Զենիթը։ «Փյունիկի» 3-րդ մրցակցի անունը հայտնի կդառնա ավելի ուշ։
Միացեք Football365.am-ի տելեգրամի ալիքին՝ https://t.me/football365am