Անգլիան ու Գերմանիան կմրցեն ութերորդ անգամ

Հայտնի են դարձել Եվրոպայի ընթացիկ առաջնության փլեյ-օֆֆ փուլի զույգերը: Խմբային փուլը հաղթահարած Անգլիան ու Գերմանիան կմրցեն միմյանց հետ: Խոշոր մրցաշարերի եզրափակիչ փուլերում (Մունդիալ / Եվրո) կողմերը մինչ այս հանդիպել են յոթ անգամ: Վերջին անգամ Անգլիան կարողացել է խոշոր մրցաշարի փլեյ-օֆֆ փուլից դուրս թողնել Գերմանիային 1966 թվականի եզրափակչում:

Հիշեցնենք, որ Եվրոպայի ընթացիկ առաջնության խմբային փուլի ավարտից հետո պայքարը կշարոնակեն Բելգիան, Իտալիան, Ավստրիան, Խորվաթիան, Իսպանիան, Շվեդիան, Անգլիան, Հոլանդիան, Ուելսը, Դանիան, Չեխիան, Շվեյցարիան, Ուկրաինան, Ֆրանսիան, Գերմանիան ու Պորտուգալիան: Հանդիպումները տեղի կունենան հունիսի 26-ից 29-ը:

  • 26 հունիսի, 20:00՝ Ուելս — Դանիա («Ամստերդամ արենա»)
    26 հունիսի, 23:00՝ Իտալիա — Ավստրիա («Ուեմբլի»)
  • 27 հունիսի, 20:00՝ Հոլանդիա — Չեխիա («Պուշկաշ արենա»)
    27 հունիսի, 23:00՝ Բելգիա — Պորտուգալիա («Օլիմպիկո դե Սևիլիա — Լա Կարտուխա»)
  • 28 հունիսի, 20:00՝ Խորվաթիա — Իսպանիա («Պարկեն»)
    28 հունիսի, 23:00՝ Ֆրանսիա — Շվեյցարիա (Բուխարեստի ազգային մարզադաշտ)
  • 29 հունիսի, 20:00՝ Անգլիա — Գերմանիա («Ուեմբլի»)
    29 հունիսի, 23:00՝ Շվեդիա — Ուկրաինա («Հեմպդեն պարկ»)