Եվրո 2020. Խումբ «D». Անգլիա — Խորվաթիա. Մանրամասներ խաղից առաջ, հավանական կազմեր

Եվրոպայի առաջնությունում Անգլիայի ընտրանին պայքարը կսկի Խորվաթիայի հետ խաղով, որը տեղի կունենա «Ուեմբլիում»: Գարեթ Սաուտգեյտի գլխավորած ընտրանին բավականին կայուն հավաքականի համբավ է ձեռք բերել, այս մասին խոսում են անգամ թվերը: Անգլիան 54 խաղում կրել է ընդամենը 10 պարտություն: Միևնույն ժամանակ կա տպավարություն, որ անգլիացիներն ավելիին են ընդունակ: Մրցաշարին վատ մարզավիճակում չեն մոտեցել, վերջին շրջանում կրել են ընդամենը մեկ պարտություն:

Խորվաթիայի մասով պատկերը մի փոքր այլ է: Այստեղ արդեն խոսում են սերնդափոխության մասին և ընտրանու այն տղաները, որոնք անցած Մունդիալում օգնեցին Խորվաթիային հասնել մինչև եզրափակիչ, կամաց-կամաց զիջում են դիրքերը: Գալիք Մունդիալը նրանցից շատերի համար կարող է վերջին նման խոշոր ստուգատեսը լինել: Ամեն դեպքում, տարիքն իրեննն ասում է և դա պարզ երևում է գրանցված արդյունքներից: Խորվաթիան վերջին 9 խաղից միայն երկուսում է հաղթանակ տարել:  Կողմերը վերջին անգամ հանդիպել են Ազգերի լիգայի խաղարկության շրջանակներում, հաջողությունն ուղեկցել է Անգլիային:

Սաուտգեյտը լուրջ խնդրի բախվեց կազմն ընտրելիս: Մարզչի տրամադրության տակ չի լինի Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը, դեռ լավ մարզավիճակում չեն Գարի Մագուայերն ու Ջորդան Հենդերսոնը: Ըստ ամենայնի երկուսն էլ չեն լինի խորվաթների հետ խաղի հիմնական կազմում: Սա լուրջ խնդիր է, քանի որ թիկունքում կարող են դառնալ խոցելի: Ճիշտ է, նրանք կարող են խաղը կառուցել 3-5-2 սխեմայով, ինչպես անցած Մունդիալում, սակայն փաստը, որ վերջին երեք տարում Սաուտգեյետը չի օգտվել դրանից, նշանակում է, որ ամեն դեպքում հավատարիմ կմնան 4-2-3-1-ին:

Ի տարբերություն իր գործընկերոջ՝ Զլատկո Դալիչը կազմն ընտրելիս չի բախվել լուրջ խնդիրների: Թերևս ամենանշանակալի կորուստը Մարին Պանգրաչիչի բացակայությունն է: Մնացածում շատ քիչ է տարբերվում Խորվաթիայի ներկայիս կազմն անցած Մունդիալի կազմից: Կարելի է նաև նշել Իվան Ռակիտիչի անունը, որն ավարտել է կարիերան հավաքականում: Մյուս կողմից Դալիչին անհանգստացնում է առանցքային պաշտպաններից մեկի մարզավիճակը: Լովրենն ապաքինվում է ոչ ծանր վնասվածքից և դժվար թե կարողանա օգնել իր ընտրանուն առաջիկա մրցավեճում:

Կողմերը միմյանց հետ կհանդիպեն 11-րդ անգամ, Անգլիան հաղթել է հինգ անգամ, կրել է երկու պարտություն, երեք խաղ ավարտվել է ոչ-ոքի: Վերջին վեց խաղում անգլիացիները տարել են վեց հաղթանակ, հինգում սեփական դարպասը պահել են անառիկ: Խորվաթիան վերջին ինը խաղից հինգում պարտվել է, երկու խաղ ավարտել է ոչ-ոքի:

  • Հավանական կազմեր՝

Անգլիայի հավաքական (4-2-3-1) — Պիկֆորդ, Ուոկեր, Սթոունզ, Մինգս, Չիլուել, Ֆիլիպս, Ռայս, Ստերլինգ, Մաունտ, Ռեշֆորդ, Կեյն

Խորվաթիայի հավաքական (4-2-3-1) — Լիվակովիչ, Վրսալկո, Վիդա, Չալետա-Ցար, Բարիշիչ, Բրոզովիչ, Կովաչիչ, Ռեբիչ, Մոդրիչ, Պերիշիչ, Կրամարիչ: