Ժոզե Էմբալոն համալրել է «Ալաշկերտի» շարքերը

Երևանի «Ալաշկերտը» պայմանագիր է ստորագրել պորտուգալացի հարձակվող Ժոզե Էմբալոյի հետ, հայտնում են ակումբի մամուլի ծառայությունից: 28-ամյա ֆուտբոլիստը նախկինում հանդես է եկել պորտուգալական «Բեյրա Մար» և «Կասա Պիա» թիմերում, ռումինական «Ռապիդում» (Բուխարեստ), Կիպրոսի ԱԵԼ-ում և «Այա Նապայում», Իսլանդիայի «Ֆյարդաբիգդում», լեհական «Ռակով» և «Նիեպոլոմիցե» թիմերում: Ավարտված մրցաշրջանում Էմբալոն 15 գոլ է խփել լեհական «Օլիմպիայի» կազմում: