Եղիշե Մելիքյանը կգլխավորի «Փյունիկը», Խաշմանյանը հավանաբար «Ալաշկերտը»

Եղիշե Մելիքյանը կգլխավորի Երևանի «Փյունիկը»: Football365.am-ի տեղեկություններով մասնագետը պաշտոնը կզբաղեցնի առնվազն մինչև մրցաշրջանի ավարտը: Հիշեցնենք, որ առաջնության աշնանային հատվածից հետո Եղիշե Մելիքյանն ու «Ալաշկերտը» որոշեցին չշարունակել համագործակցությունը: Այս պահին «Ալաշկերտը» նոր մարզչի փնտրտուքների մեջ է, հնարավոր տարբերակներ դիտարկվում են հայ մասնագետների շրջանում, սակայն Football365.am-ի տեղեկություններով մեծ է հավանականությունը, որ որոշակի դադարից հետո կրկին «Ալաշկերտ» կվերադառնա Աբրահամ Խաշմանյանը:

Հիշեցնենք, որ առաջնության աշնանային հատվածից հետո «Փյունիկից» հեռացել է Արտակ Օսեյանը: Թիմը ձմեռային արձակուրդի գնաց վերջին հորիզոնականում: Ինչ վերաբերում է ալաշկերտցիներին, ապա Մելիքյանի գլխավորությամբ թիմը տարին փակեց առաջատարների թվում:

Միացեք Football365.am-ի տելեգրամի ալիքին՝  https://t.me/football365am

Hot Videos