Էդուարդ Սպերցյան. «Հպարտության զգացողություններ ունեմ»

«Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանն այսուհետ հանդես կգա Հայաստանի ազգային հավաքականում: 20-ամյա ֆուտբոլիստը որոշումը կայացնելուց հետո առաջինը պատասխանել է ՀՖՖ Telegram-ի ալիքի հարցերին.

— Էդուարդ, ի՞նչ եք զգում այս պահին, երբ հասկանում եք, որ խաղալու եք Հայաստանի ազգային հավաքականում:

— Հպարտության զգացողություններ ունեմ Հայաստանի ազգային հավաքականում խաղալու կապակցությամբ: Ինձ հայ եմ համարում, չնայած որ ծնվել եմ Ռուսաստանում: Շատ ուրախ եմ, որ պաշտպանելու եմ իմ նախնիների պատմական հայրենիքի պատիվը:

— Ինչպե՞ս կայացրեցիք որոշումը:

 Թիմին միանալու որոշումը կայացրել եմ ինքս, իսկ ընտանիքս հավանություն է տվել իմ որոշմանը:

— Ի՞նչ գիտեք Հայաստանի ազգային հավաքականի մասին:

— Միշտ հետևել եմ Հայաստանի ազգային հավաքականի ելույթներին: Անձամբ ծանոթ եմ Խորեն Բայրամյանին և Վարազդատ Հարոյանին: Կարծում եմ՝ ֆուտբոլիստների խաղամակարդակը շատ բարձր է, իսկ Հենրիխ Մխիթարյանը, անկասկած, թիմի առաջատարն է:

— Ի՞նչ սպասելիքներ ունեք հավաքականից:

— Հավատում եմ, որ թիմն ի վիճակի կլինի լուծել իր առջև դրած խնդիրները: Որպես հավաքականի կազմը համալրող նոր ֆուտբոլիստ, պատրաստ եմ իմ կողմից անել առավելագույնը: Պատրաստ եմ խաղալ դաշտի կենտրոնում՝ տարբեր դիրքերում:

Միացեք Football365.am-ի տելեգրամի ալիքին՝  https://t.me/football365am