«Վալենսիայի» լեգենդը Էդգար Սևիկյանի գործակալն է

«Վալենսիայի» լեգենդ Խուան Սանչեսը դարձել է «Լևանտեի» կիսապաշտպան Էդգար Սևիկյանի գործակալը: Նշվում է, որ հայկական արմատներով, բայց ռուսական անձնագրով խաղացողը համագործակցում է «Interstardeporte» ընկերության հետ:

«Անցյալ տարի եմ նրա հետ պայմանագիր ստորագրել: Առաջին անգամ նրանք իմ վրա դուրս են եկել դեռ վաղուց, երբ խաղում էի «Լևանտեի» երիտասարդական թիմի կազմում: Հաղթեցինք 3:0 հաշվով, աչքի ընկա: Ինձ հետ կապ հաստատեցին ընկերության չորս ներկայացուցչից մեկը: Դա Խուան Սանչեսն էր՝ «Վալենսիայի» լեգենդը, որը երկու անգամ դարձել է Իսպանիայի չեմպիոն, հաղթել է Չեմպիոնների լիգայի խաղարկությունում: Նա ասաց, որ վաղուց է հետևում իմ խաղին և կցանկանար, որ ես միանամ նրանց: Ես ոչ մի գործակալ չունեի չնայած շատերն են առաջարկել իրենց ծառայությունները: Մենք ընտանիքով այս հարցին շատ զգույշ էին մոտենում: Սանչեսի հետ ծանոթությունից մինչև պայմանագիր ստորագրելն անցել է մոտ մեկ տարի. ուսումնասիրեցինք մեկմեկու, չէինք շտապում: Հիմա շփվում ենք Խուան Սանչեսի հետ գրեթե ամեն օր, նա ինձ համար ընկերոջ պես է: Մշտապես դիտում է իմ խաղերը, վերլուծում, ցույց տալիս սխալները, տալիս է խորհուրդներ: Նա խաղացել է Կարպինի ու Մոստովոյի հետ «Սելտայում»,- Սևիկյանի խոսքերը մեջբերել է «Матч ТВ»-ն:

Հիշեցնենք, որ Էդգար Սևիկյանը «Լևանտեի» կազմում նորամուտը Լա Լիգայում նշել է անցած դեկտեմբերին: Դրանից հետո չնայած նրան, որ մշտապես հայտավորված է լինում պահեստայիններին նստարանին դեռ խաղադաշտ դուրս չի եկել:

Միացեք Football365.am-ի տելեգրամի ալիքին՝  https://t.me/football365am

Hot Videos