34 խաղ անընդմեջ. «Դորտմունդի» ակումբային ռեկորդը

Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկության 1/8 եզրափակիչ փուլի պատասխան խաղում Դորտմունդի «Բորուսիան» մրցեց «Սևիլիայի» հետ: Խաղն ավարտվեց 2:2 հաշվով:

Գերմանական թիմը կրկին խաղադաշտից չհեռացավ առանց գոլ խփելու: Թիմը դա անում է արդեն 34 խաղ անընդմեջ, ինչը ակումբային ռեկորդ է:

Հաշվետու մրցավեճում դուբլի հեղինակ դարձավ «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հոլանդը: Վերջինս խփեց իր 20-րդ գոլը մրցաշարում: Նորվեգացին դարձավ ամենաերիտասարդ խաղացողը, որը խաղարկությունում գոլ է խփում վեց խաղ անընդմեջ: Նա դա արեց 20 տարեկան 231 օրական հասակում:

Միացեք Football365.am-ի տելեգրամի ալիքին՝  https://t.me/football365am