Արթուր Դանիելյանը կխաղա «Սևանում»

«Սևանի» մամուլի ծառայությունից հայտնում են. որ ակումբը պայմանագիր է ստորագրել 23-ամյա պաշտպան Արթուր Դանիելյանի հետ։ Մարզական իր կարիերան Ուկրաինայում սկսած հայ ֆուտբոլիստը մինչև «Սևան» տեղափոխվելը հանդես է եկել Երևանի «Արարատի» կազմում, իսկ դրանից առաջ խաղացել է «Արարատ-Արմենիայում»: