Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիայի» դարպասապահ Ստեֆան Չուպիչը տեղափոխվեց Կիպրոսը ներկայացնող «Օլիմպիակոս Նիկոսիա», հայտնում են ակումբի մամուլի ծառայությունից:
«Ակտիվ բանակցություններից հետո ակումբները համաձայնության են հասել դարպասապահի տրանսֆերի հարցում»,- նշված է «Արարատ-Արմենիայի» տարածած հաղորդագրությունում:
Ստեֆան Չուպիչը թիմին միացել էր 2019 թվականի ձմռանը: «Արարատ-Արմենիայի» կազմում նա մասնակցել է 27 հանդիպման:
Միացեք Football365.am-ի տելեգրամի ալիքին՝ https://t.me/football365am