«Սիթին» կրկնեց «Պրեստոնի» (1892թ.) և «Արսենալի» (1987թ.) ռեկորդները

Անգլիայի Պրեմիեր լիգայի ընթացիկ առաջնության հերթական տուրի կենտրոնական խաղում «Մանչեսթեր Սիթին» մրցակցի դաշտում 4:1 հաշվով հաղթեց «Լիվերպուլին»:

Հաղթանակից հետո «Սիթին» պատմական արդյունքի հասավ: Պեպ Գվարդիոլայի սաները բոլոր մրցաշարերը հաշվի առած տարան 14-րդ անընդմեջ հաղթանակը (10 հաղթանակ Պրեմիեր լիգայում, 2 հաղթանակ Անգլիայի գավաթի խաղարկությունում, 2 հաղթանակ Անգլիայի լիգայի գավաթի խաղարկությունում) և այս ցուցանիշով հավասարվեցին «Պրեստոնին» և «Արսենալին»: Վերջին երկուսին էր մինչ այս պահը հաջողվել անգլիական բարձրագույն լիգան ներկայացնող թիմերի մեջ տանել 14 անընդմեջ հաղթանակ բոլոր մրցաշարերը հաշվի առած: «Պրեստոնը» դա արել է 1892, իսկ «Արսենալը» 1987 թվականին:

Միացեք Football365.am-ի տելեգրամի ալիքին՝  https://t.me/football365am

Hot Videos