Մոսկվայի ԲԿՄԱ-ի կիսապաշտպան Չիդերա Էջուկեն գնում է դրիբլինգի ամեն 7 րոպեն մեկ Եվրոպայի լիգայի ընթացիկ խաղարկությունում, հայտնում է Opta-ն: Նիգերիացին երկու անգամ ավելի շատ է դիմում դրիբլինգի, քան որևէ այլ խաղացող մրցաշարում, որը 90 րոպեից ոչ քիչ ժամանակ է անցկացրել խաղադաշտում: Էջուկեն 196 րոպե է անցկացրել խաղադաշտում և 28 անգամ դիմել է դրիբլինգի:
7 — CSKA Moscow’s Nigerian winger Chidera Ejuke is completing a dribble once every seven minutes on average in the UEFA Europa League this season (28 times in 196 minutes), at least twice as often as any other player with at least 90 minutes played. Livewire. pic.twitter.com/MCiO7WNmC9
— OptaJoe (@OptaJoe) November 6, 2020
Հիշեցնենք, որ Էջուկեն 2020 թվականի օգոստոսին է տեղափոխվել ԲԿՄԱ հոլանդական «Հերենվենից»: Տրանսֆերն արժեցել է 11.5 միլիոն եվրո: Մոսկովյան ակումբի հետ պայմանագիրը նախատեսված է մինչև 2024 թվականը: Ընթացիկ մրցաշրջանում կիսապաշտպանը մասնակցել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 7 հանդիպման և խփել է 2 գոլ:
Եվրոպայի լիգայի ընթաիկ խաղարկությունում մասնակցել է 3 հանդիպման: Կայացած տուրերից հետո ԲԿՄԱ-ն վաստակած 2 միավորով եզրափակում է իր խումբը:
Միացեք Football365.am-ի տելեգրամի ալիքին՝ https://t.me/football365am