Լա Լիգա. Չեմպիոնը կորոշվի վերջին տուրում

Իսպանիայի ընթացիկ առաջնության նախավերջին տուրում մադրիդյան թիմերը, որոնք պայքարում են չեմպիոնության համար հաղթանակներ տարան: «Ատլետիկոն» սեփական հարկի տակ կամային որակների հաշվին ուժեղ գտնվեց «Օսասունայից», իսկ Մադրիդի «Ռեալը» կարողացավ նվազագույն հաշվով հաղթել Բիլաբոյի «Ատլետիկին»: Չեմպիոնական մրցավազքից դուրս մնաց «Բարսելոնան»: Կումանի գլխավորած թիմը տնային խաղում պարտվեց Վիգոյի «Սելտային»:

Վերջին տուրում Մադրիդի «Ատլետիկոն» մրցելու է «Վալյադոլիդի» հետ, որն իր հերթին պայքարում է Լա Լիգայից դուրս չմնալու համար: Թիմն այս պահին նախավերջին տեղում է: Զիդանի սաները խաղալու են «Վիլյառեալի» հետ: Էմերիի գլխավորած թիմն ու «Բետիսն» ունեն 58-ական միավոր, սակայն յոթերորդ տեղից բարձրանալու հույս ունենալու համար «Վիլյառեալին» հաղթանակ է պետք առաջիկա խաղում:

Մրցաշարային աղյուսակի ստորին հատվածում ևս պայքարը չի ավարտվել: «Ուեսկան» ու «Էլչեն» 33-ական միավոր ունեն և զբաղեցնում են համապատասխանաբար 17-րդ ու 18-րդ տեղերը: «Վալյադոլիդը» 31 միավոով նախավերջին հորիզոնականում է, իսկ վերջին տեղում գտնվող «Էյբարն» ունի 30 միավոր: Հիշեցնենք, որ հավասար միավորների դեպքում առաջին հերթին հաշվի են առնում կողմերի միջև գրանցված արդյունքները:

ԱՏԼԵՏԻԿ-ՌԵԱԼ Մ. 0-1 (0-0) MC
0-1՝ Նաչո 68՛
ԱՏԼԵՏԻԿ. 1.Ունայ Սիմոն, 4.Ինյիգո Մարտինես, 5.Յերայ Ալվարես, 18.Օսկար դե Մարկոս, 24.Միկել Բալենսյագա, 2.Ջոն Մորսիլյո (22.Ռաուլ Գարսիա, 65), 12.Բերենգեր, 14.Դանի Գարսիա (6.Միկել Վեսգա, 64), 16.Օյհան Սանսեթ (8.Ունայ Լոպես, 72), 27.Ունայ Վենցեդոր (7.Իբայ Գոմես, 72), 9.Ինակի Ուիլյամս (20.Ասյեր Վիլյալիբրե, 64)
ՌԵԱԼ Մ.. 1.Տիբո Կուրտուա, 3.Էդեր Միլիտաո, 6.Նաչո, 19.Ալվարո Օդրիոսոլա, 35.Միգել Գուտիերես, 10.Լուկա Մոդրիչ, 14.Կազեմիրո, 15.Ֆեդերիկո Վալվերդե, 9.Քարիմ Բենզեմա, 20.Վինիսիուս Ժունիոր (11.Մարկո Ասենսյո, 59), 25.Ռոդրիգո (7.Էդեն Ազար, 77)
Հեռացում՝ Դանի Գարսիա 89՛ (Ա) ; Զգուշացում՝ 14՛ (Ա), Ռաուլ Գարսիա 79՛ (Ա), Ինյիգո Մարտինես 80՛ (Ա), Նաչո 82՛ (Ռ), Ֆեդերիկո Վալվերդե 90՛ (Ռ)
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ
35 ԳՆԴԱԿԻ ՏԻՐԱՊԵՏՈՒՄ % 65
6 (2) ՀԱՐՎԱԾ (ԴԱՐՊԱՍԻՆ) 6 (3)
11 ՏՈՒԳԱՆՔ 7
4 ԱՆԿՅՈՒՆԱՅԻՆ ՀԱՐՎԱԾ 11
ԱՏԼԵՏԻԿՈ Մ.-ՕՍԱՍՈՒՆԱ 2-1 (0-0) MC
0-1՝ Անտե Բուդիմիր 76՛, 1-1՝ Ռենան Լոդի 82՛, 2-1՝ Լուիս Սուարես 88՛
ԱՏԼԵՏԻԿՈ Մ.. 13.Յան Օբլակ, 15.Ստեֆան Սավիչ, 18.Ֆելիպե, 22.Մարիո Էռմոսո (12.Ռենան Լոդի, 66), 23.Կիրան Տրիպիեր, 6.Կոկե, 8.Սաուլ (7.Ժոաո Ֆելիշ, 66), 14.Մարկոս Լյորենտե (16.Էկտոր Էրերա, 80), 9.Լուիս Սուարես (4.Ջեֆրի Կոնդոգբիա, 90), 10.Անխել Կորեա (19.Մուսա Դեմբելե, 81), 21.Յանիկ Ֆերեյրա-Կարասկո
ՕՍԱՍՈՒՆԱ. 1.Սերխիո Էրերա, 3.Խուան Կրուզ, 4.Ունայ Գարսիա, 5.Դավիդ Գարսիա, 15.Խոնաս Ռամալյո, 7.Յոնի (10.Ռոբերտո Տոռես, 66), 8.Դարկո Բրաշանաց (9.Չիմի Ավիլա, 90), 11.Barja (24.Լուկաս Տոռո, 77), 14.Ռուբեն Գարսիա, 27.Խոն Մոնկայոլա, 17.Անտե Բուդիմիր (19.Էնրիկ Գալյեգո, 77)
Զգուշացում՝ Լուիս Սուարես 89՛ (Ա), Անտե Բուդիմիր 76՛ (Օ), Դարկո Բրաշանաց 84՛ (Օ)
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ
59 ԳՆԴԱԿԻ ՏԻՐԱՊԵՏՈՒՄ % 41
21 (9) ՀԱՐՎԱԾ (ԴԱՐՊԱՍԻՆ) 3 (2)
3 ՏՈՒԳԱՆՔ 14
8 ԱՆԿՅՈՒՆԱՅԻՆ ՀԱՐՎԱԾ 0
ԲԱՐՍԵԼՈՆԱ-ՍԵԼՏԱ 1-2 (1-1) MC
1-0՝ Լիոնել Մեսսի 28՛, 1-1՝ Սանտի Մինա 38՛, 1-2՝ Սանտի Մինա 89՛
ԲԱՐՍԵԼՈՆԱ. 1.Մարկ-Անդրե տեր Շտեգեն, 3.Խերարդ Պիկե, 4.Ռոնալդ Արաուխո, 15.Կլեման Լանգլե, 18.Խորդի Ալբա, 5.Սերխիո Բուսկետս, 27.Մորիբա Իլայշ, 7.Անտուան Գրիզման, 10.Լիոնել Մեսսի, 11.Ուսման Դեմբելե, 16.Պեդրի (12.Ռիկարդ Պուչ, 46)
ՍԵԼՏԱ. 1.Իվան Վիլյար, 4.Նեստոր Արաուխո, 19.Մարտին, 20.Կեվին Վասկես, 40.Կառլոս Դոմինգես, 6.Դենիս Սուարես, 8.Ֆրան Բելտրան, 23.Բրաիս Մենդեշ, 9.Նոլիտո (21.Աուգուստո Սոլարի, 69), 10.Իագո Ասպաս, 22.Սանտի Մինա
Զգուշացում՝ Ռիկարդ Պուչ 56՛ (Բ), Կլեման Լանգլե 73՛ (Բ), Կառլոս Դոմինգես 51՛ (Ս)
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ
64 ԳՆԴԱԿԻ ՏԻՐԱՊԵՏՈՒՄ % 36
18 (5) ՀԱՐՎԱԾ (ԴԱՐՊԱՍԻՆ) 4 (4)
9 ՏՈՒԳԱՆՔ 14
7 ԱՆԿՅՈՒՆԱՅԻՆ ՀԱՐՎԱԾ 1
Մրցաշարային Աղյուսակ
N ԹԻՄ Խ Հ Ո Պ Գ Մ
1 ԱՏԼԵՏԻԿՈ Մ. 37 25 8 4 65 24 83
2 ՌԵԱԼ Մ. 37 24 9 4 65 27 81
3 ԲԱՐՍԵԼՈՆԱ 37 23 7 7 84 38 76
4 ՍԵՎԻԼՅԱ 37 23 5 9 52 33 74
5 Ռ. ՍՈՍԻԵԴԱԴ 37 16 11 10 58 38 59
6 ՎԻԼՅԱՌԵԱԼ 37 15 13 9 59 42 58
7 ԲԵՏԻՍ 37 16 10 11 47 48 58
8 ՍԵԼՏԱ 37 14 11 12 53 54 53
9 ԱՏԼԵՏԻԿ 37 11 13 13 46 40 46
10 ԳՐԱՆԱԴԱ 37 13 6 18 47 65 45
11 ՕՍԱՍՈՒՆԱ 37 11 11 15 37 47 44
12 ԿԱԴԻՍ 37 11 10 16 34 56 43
13 ՎԱԼԵՆՍԻԱ 37 10 12 15 50 53 42
14 ԼԵՎԱՆՏԵ 37 9 13 15 44 55 40
15 ԱԼԱՎԵՍ 37 9 11 17 36 56 38
16 ԽԵՏԱՖԵ 37 9 10 18 28 43 37
17 ՈՒԵՍԿԱ 37 7 12 18 34 53 33
18 ԷԼՉԵ 37 7 12 18 32 55 33
19 ՎԱԼՅԱԴՈԼԻԴ 37 5 16 16 33 55 31
20 ԷՅԲԱՐ 37 6 12 19 29 51 30