Չեմպիոնը հաղթեց ու հավասարվեց առաջատարին

Հայաստանի ընթացիկ առաջնության 15-րդ տուրի խաղային երկրորդ օրը «Փյունիկը» Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ընդունեց «Արարատ-Արմենիային» և պարտվեց 1:0 հաշվով: Հյուրերի կազմում խաղի միակ և հաղթական գոլը խփեց Մաիլսոն Լիման՝ գրավելով մրցակցի դարպասը 11 մետրանոցից:

ՓՅՈՒՆԻԿ-ԱՐԱՐԱՏ-ԱՐՄԵՆԻԱ 0-1 (0-1) MC
0-1՝ Մաիլսոն Լիմա 25՛ (11մ)
ՓՅՈՒՆԻԿ. 71.Ստանիսլավ Բուչնեվ, 3.Արթուր Քարտաշյան (20.Արտյոմ Գաբելոկ, 77), 15.Ալեքսանդր Պրիմաել Յոլե, 22.Ռոբերտ Հակոբյան (12.Մուհամադ Լադան, 69), 24.Սոլոմոն Նիրասառիկե, 5.Ջուլիուս Դեվիդ Ուֆուոմա (2.Սերոբ Գրիգորյան, 69), 8.Գոռ Մալաքյան, 10.Արթուր Գրիգորյան (79.Լեւոն Վարդանյան, 77), 13.Դրաման Սալու (13.Էրիկ Ազիզյան, 85), 18.Ալիկ Առաքելյան, 29.Ստեֆեն Ալֆրեդ
ԱՐԱՐԱՏ-ԱՐՄԵՆԻԱ. 25.Ստեֆան Չուպիչ, 3.Անժելո Մենեզես, 6.Դավիդ Բոլլո, 93.Ալեքս Ջունիոր, 10.Արմեն Համբարձումյան, 94.Մաիլսոն Լիմա (24.Յուսուֆ Օտուբանյո, 66), 8.Յոան Գուֆրան, 9.Ջեյսոն Մարտինես, 17.Զաքարիա Սանոգո (2.Գիլյերմե Անտոնիո դե Սոուզա, 65), 27.Ֆուրդյել Նարսինգ, 77.Արթուր Սերոբյան (5.Սարգիս Շահինյան, 55)
Զգուշացում՝ Անժելո Մենեզես 81՛ (Ա) ; Մրցավար՝ Աշոտ Ղալթաղչյան

Տարվա վերջին խաղում չեմպիոնը հինգերորդ անգամ հաղթեց, երկրորդ հաղթանակը տարավ՝ շնորհիվ Լիմայի խփած միակ գոլի: Բրազիլացին խփեց ընթացիկ առաջնությունում իր չորրորդ գոլը և արձակուրդ գնաց որպես թիմի գլխավոր ռմբարկու: Լիման անցկացրած 11 խաղում կատարել է նաև գոլային հինգ փոխանցում:

Անցկացրած 9 խաղում «Արարատ-Արմենիան» խփել է 14 գոլ և այս ցուցանիշով այս պահին զիջում է միայն «Նոային» (15 գոլ): Մյուս կողմից Դավիդ Կամպանյայի գլխավորած թիմն ամենահուսալին է պաշտպանվում մնացածից և ամենաքիչ գոլերն է բաց թողել՝ 3 գոլ: Քիչ գոլեր է բաց թողնում նաև «Փյունիկը»: Արտակ Օսեյանի գլխավորած թիմը այս ցուցանիշով «Արարատի» հետ միասին զիջում է միայն «Արարատ-Արմենիային» և անցկացրած 9 խաղում ընդունել է ընդամենը 6 գոլ: Փոխարենը կաղում է առջևի գծում և խփած գոլերի քանակով ամենավերջին տեղում է (2 գոլ):

  • Առաջնության ռմբարկուներ
Ֆուտբոլիստ
Գոլեր
01
Ջոնել Դեսիրե (Ուրարտու) 7
02
Դավիդ Դավիդյան (Ալաշկերտ) 5
03
Ուրոշ Նենադովիչ (Արարատ) 4
04
Էզա Կուասի Ուիլֆրեդ (Վան) 4
05
Մաիլսոն Լիմա (Արարատ-Արմենիա) 4

Տարած հաղթանակից հետո «Արարատ-Արմենիան» վաստակած 18 միավորով հավասարվեց առաջատար «Ալաշկերտին»: «Փյունիկը» կրեց չորրոդ պարտությունը և շարունակում է զբաղեցնել նախավերջին տեղը: Թիմը դեռ ոչ մի հաղթանակ չի տարել, խաղացել է հինգ ոչ-ոքի:

  • Մրցաշարային աղյուսակ
N Թիմեր Խ Հ Ո Պ ԽԳ ԲԳ Մ
1.  Ալաշկերտ 10 5 3 2 11 8 18
2.  Արարատ-Արմենիա 9 5 3 1 14 3 18
3.  Նոա 11 4 4 3 15 11 16
4.  Արարատ 9 4 3 2 13 6 15
5. Ուրարտու 9 4 3 2 13 8 15
6. Լոռի 9 4 2 3 8 9 14
7.  Վան 10 3 1 6 7 10 10
8.  Փյունիկ 9 0 5 4 2 6 5
9.  Շիրակ 8 0 2 6 4 26 2
Տուր 15 Քաղաք Մարզադաշտ
08.12.20 Լոռի
  —  
Շիրակ Վանաձոր   ՎՖԱ մ/դաշտ 14:00
06.12.20 Փյունիկ Արարատ-Արմենիա Երևան   «Հանրապետական» 14:30
05.12.20 Վան Նոա Չարենցավան   քաղաքային 14:00

Միացեք Football365.am-ի տելեգրամի ալիքին՝  https://t.me/football365am

Hot Videos