Կենեդին բրազիլացիներից զիջում է միայն Նեյմարին

Եվրոպայի լիգայի ընթացիկ խաղարկության 1/16 եզրափակիչ փուլի առաջին խաղում իտալական «Նապոլին» մրցակցի դաշտում 2:0 հաշվով պարտվեց «Գրանադային»: Տանտերերի կազմում գոլերից մեկը խփեց Կենեդին: Վերջինս ընթացիկ մրցաշրջանում բոլոր մրցաշարերը հաշվի առած խփեց յոթերորդ գոլը, կատարել է նաև գոլային 6 փոխանցում:

Ընթացիկ մրցաշրջանում եվրոպական առաջատար ֆուտբոլային հինգ լիգան ներկայացնող ամենաարդյունավետ բրազիլացիների շրջանում Կենեդին գոլ + գոլային համակարգով այս պահին զիջում է միայն «Պարի Սեն Ժերմենի» հարձակվող Նեյմարին (13 գոլ, 4 գոլային): «Գրանադայի» խաղացողն ունի 13 միավոր, նույնքան միավոր իրենց ակտիվում ունեն Ռոբերտո Ֆիրմինոն «Լիվերպուլից» (6 գոլ, 7 գոլային) և Ժոաո Պեդրոն «Կալյարիից» (11 գոլ, 2 գոլային):

Միացեք Football365.am-ի տելեգրամի ալիքին՝  https://t.me/football365am