Fastex ՀՊԼ 34-րդ տուրում Երևանի «Արարատը» հյուրընկալվելիս վստահ հաղթանակ տարավ «Լեռնային Արցախի» նկատմամբ: Խաղը կայացավ Վայքի «Քաղաքային» մարզադաշտում և ավարտվեց 3:0 հաշվով:
Խաղի հաշիվը բացվեց առաջին խաղակեսի վերջնամասում: Գրեթե հանդերձարանի ճանապարհին Իբեհ Ռանսոմն ու Կասիմ Հաջին 2 րոպեում 2:0 հաշվով առավելություն ապահովեցին «Արարատի» համար: Իբեհը 41-րդ րոպեին աչքի ընկավ 11-մետրանոցից: Հադջին գոլ խփեց 43-րդ րոպեին:
54-րդ րոպեին Իբեհն իր հաշվին դուբլ գրանցեց՝ ձևակերպելով խաղի վերջնական հաշիվն ու երևանցիների վստահ հաղթանակը:
Այս հաղթանակից հետո «Արարատը» վաստակած 36 միավորով բարձրացավ 6-րդ հորիզոնական: «Լեռնային Արցախը» 21 միավորով վերջին տեղում է: