ՊԱՇՏՈՆԱԿԱՆ. Ռանոսը տեղափոխվեց Մյոնխենգլադբախի «Բորուսիա»

Հայաստանի Ազգային հավաքականի և Մյունխենի «Բավարիայի» 2-րդ թիմի հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը տեղափոխվեց կխաղա Բունդեսլիգայում: Ֆուտբոլիստը պայմանագիր է կնքել Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» հետ: Այս մասին հաղորդում է գերմանական ակումբի պաշտոնական կայքը:

Հայ հարձակվողի և Բունդեսլիգան ներկայացնող ակումբի միջև կնքվել է 4 տարվա պայմանագիր՝ նախատեսված մինչև 2027 թվականը:

«Բավարիա-2»-ի հետ Ռանոսի պայմանագրի ժամկետը լրանում է առաջիկա ամռանը: Գերմանական Ռեգիոնալլիգայի ընթացիկ խաղարկությունում նա 35 խաղի է մասնակցել՝ դառնալով 20 գոլի հեղինակ: