«Փյունիկը» փլեյ-օֆֆ-ին ընդառաջ հաղթեց «Շիրակին» (VIDEO)

«Փյունիկը» Եվրոպա Լիգայի փլեյ-օֆֆի՝ «Շերիֆի» դեմ խաղին ընդառաջ նվազագույն հաշվով հաղթեց «Շիրակին» VBET ՀՊԼ 3-րդ տուրի խաղում:

1-ին տուրում նվազագույն հաշվով «Արարատից» կրած պարտությունից հետո սա Մելիքյանի թիմի առաջին հաղթանակն էր:

Հանդիպման առաջին խաղակեսն ավարտվեց առանց գոլերի: Երկրորդ խաղակեսում «Փյունիկի» փոքր առավելությունը հեռահար շեշտակի հարվածով գոլի վերածեց Արտակ Դաշյանը:

«Շիրակն» այս խաղում աչքի ընկավ ֆիզիկական ոչ բավարար վիճակով: «Փյունիկը» կազմում փոփոխություններ էր արել այս խաղում և առանց մեծ ջանքերի, թեթև ճնշում գործադրելով կարողացավ հասնել կարևոր հաղթանակի: