«Ինտերը» հաղթում է «Ֆիորենտինային» ու նվաճում Իտալիայի գավաթը (VIDEO)

Իտալիայի գավաթի եզրափակչում «Ֆիորենտինան» հանդիպեց «Ինտերի» հետ։

Տիտղոսի տերը դարձավ միլանյան ակումբը։ «Ինտերը» 2-1 հաշվով հաղթեց «Ֆիորենտինային»: Հանդիպման հաշիվը 3-րդ րոպեին բացեц «Ֆիորենտինայի» խաղացող Նիկոլաս Գոնսալեսը։ «Ինտերի» կազմում դուբլի հեղինակ դարձավ Լաուտարո Մարտինեսը, որը գոլերի հեղինակ դարձավ հանդիպման 29-րդ և 37-րդ րոպեներին։ Հենրիխ Մխիթարյանը մնաց պահեստայինների նստարանին ու խաղադաշտ դուրս չեկավ: Հավանաբար, հայ ֆուտբոլիստը ամբողջությամբ չի վերականգնվել վնասվածքից հետո: