Մյոնխենգլադբախի սպորտային տնօրեն Ռոլանդ Վիրկուսը մեկնաբանել է Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսի հետ պայմանագրի ստորագրումը:
Հիշեցնենք, որ «Բավարիա-2»-ից ազատ գործակալի կարգավիճակով Բունդեսլիգան ներկայացնող թիմ Ռանոսը տեղափոխվում է 4 տարվա պայմանագրով:
«Հրանտ-Լեոնը շատ հետաքրքիր ու տաղանդավոր ֆուտբոլիստ է, որին կարելի է խաղացնել ինչպես հարձակման կենտրոնում, այնպես էլ հարձակողական կիսապաշտպանությունում: Նա շատ տպավորիչ մրցաշրջան անցկացրեց Ռեգիոնալլիգայում և ցանկանում է իրեն դրսևորել մեզ մոտ ավելի բարձր առաջադրանքների համար: Եվ մենք դրանում նրան աջակցում ենք», — Վիրկուսի խոսքերն է մեջբերել ակումբի մամուլի ծառայությունը: