Հայաստանի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան, Հարավային Ամերիկայում ՀՖՖ դեսպան Մարկոս Պիզելին նշանակվել է «Էնթերփրայզ Արմենիայի» ներկայացուցիչը Բրազիլիայում։ Այս մասին հաղորդում է կազմակերպության պաշտոնական էջը:
Նշենք, որ կազմակերպությունը ստեղծվել է 2020 թվականին: Դրա գլխավոր նպատակն է՝ օգնել և օժանդակել օտարերկրյա ուղիղ ներդրումներին Հայաստանում, ինչպես նաև տեղում հայ գործարարներին աջակցությունը։
Ըստ էության, Մարկոս Պիզզելին Բրազիլիայում զբաղվելու է տնտեսական դիվանագիտությամբ՝ հանուն Հայաստանի։
Հիշեցնենք, որ Մարկոսը Հայաստանի ազգային հավաքականի կազմում մասնակցել է 68 հանդիպման ու դարձել է 11 գոլի հեղինակ։